ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
15.06.2010 | 00:00

...թե Երևանի բժշկական համալսարանի իրանցի ուսանողների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում այն կապակցությամբ, որ ԻԻՀ կառավարությունը հրաժարվում է չեղյալ հայտարարել հայկական մայր բուհի դիպլոմների անվավերության մասին որոշումը։ Չի բացառվում, որ այս դժգոհությունը վերաճի լուրջ բողոքների։ Ասում են նաև, թե սույն որոշումը հետևանք է այն բանի, որ իրանցի ուսանողները Երևանում ցույցեր են կազմակերպել` ի պաշտպանություն իրենց երկրի ընդդիմության և բռնությունների դեմ բողոքների։

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ